News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կրասնոդարի երկրամասի նահանգապետի պաշտոնի համար 6 թեկնածու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել:

Ընտրական հանձնաժողովից ՏԱՍՍ-ին տեղեկացրել են, որ փաստաթղթեր են ներկայացրել ՌԴԿՊ-ի տարածաշրջանային ղեկավար Նիկոլայ Օսադչին, «Սոցիալական պաշտպանության կուսակցության» նախագահ Վիկտոր Պոնոմարյովը, «Արդար Ռուսաստան»-ի մասնաճյուղի ղեկավար Անդրեյ Ռուդենկոն, ՌԼԲԿ-ի տարածաշրջանային բաժանմունքի համակարգողի պաշտոնակատար Սերգեյ Ֆիսյուկը, ինչպես նաեւ «Ռուսաստանի կոմունիստներ»-ից Միխայիլ Աբրահամյանը: Առաջինը փաստաթղթերը ներկայացրել եւ արդեն գրանցվել է ԲենիամինԿոնդրատեւը:

Կուբանի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուների փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետն ավարտվում է հուլիսի 29-ին, մոսկովյան ժամանակով 18:00-ին:

Նահանգապետի ընտրությունները նախանշված են սեպտեմբերի 13-ին: Կուբանի ղեկավարի նախորդ՝ 2004 թվականին կայացած ընտրություններում ձայների 84%-ով հաղթել էր Ալեքսանդր Տկաչովը: Ապրիլին նա ՌԴ գյուղատնտեսության նախարար է նշանակվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ