News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկայի ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերման դեպքում կշահի ամբողջ միջազգային հանրությունը, այլ ոչ թե միայն մեկ երկիր: Հուլիսի 28-ին ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչ պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Հանձնաժողովի հանրապետական նախագահ Էդ Ռոյսը կարծիք է հայտնել, որ այդ համաձայնագրից կշահի Ռուսաստանը, քանի որ հնարավորություն կունենա առաջ մղել սեփական շահերը:

«Չենք կարծում, որ միայն մեկը հաղթող կլինի»,- ի պատասխան ասել է Քերրին՝ հիշեցնելով, որ խնդրի շուրջ բանակցություններին յոթ երկիր է մասնակցել:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, պետքարտուղարը նաեւ հավելել է. «Մենք չենք զգում, որ ինչ-որ բան ենք կորցնում»: Միաժամանակ, նրա խոսքով, «Իրանը մշտապես լուրջ ճնշման տակ կլինի» այդ համաձայնագրի արդյունքում եւ «պարտավորված կլինի» անհրաժեշտ հաշվետվություններ ներկայացնել:

Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) հուլիսի 14-ին Իրանի միջուկային բազմամյա խնդրի շուրջ պատմական համաձայնություն ձեռք բերեցին:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ