News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Նոր Նորքի 55-ամյա բնակիչ, նախկինում 10 անգամ դատապարտված Գագիկ Եղիազարյանը մեղադրվում է դանակահարության մեջ:

Դեպքը, ըստ ոստիկանության, տեղի էր ունեցել հուլիսի 18-ին Գագիկ Եղիազարյանի տանը: Գագիկն ու ընկերը՝ 40-ամյա Սասուն Անդրյանը, հանդիպել էին, միասին ճաշել, իսկ մի քանի բաժակ ալկոհոլից հետո վիճաբանել միմյանց հետ: Վիճաբանության ընթացքում Գագիկ Եղիազարյանը դանակի մի քանի հարված էր հասցրել իրեն հյուր եկած Սասուն Անդրյանին: Այնուհետեւ ընկերոջը «Շտապօգնության» մեքենայով ուղեկցել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ապա դիմել փախուստի:

Ժամեր անց, սակայն, ոստիկանները հայտնաբերել են Գագիկ Եղիազարյանին եւ բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք:

Եղիազարյանը կալանավորված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ