News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը կարճ ժամանակահատվածում բացահայտել է Աբովյանում հուլիսի 16-ին տեղի ունեցած գողությունը:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, հուլիսի 16-ին ոստիկանության Կոտայքի մարզի Բյուրեղավանի բաժանմունք է դիմել Աբովյանի մի բնակիչ եւ հայտնել, որ անհայտ անձն իր անասնագոմի պատուհանը կոտրել է եւ գողացել 9 ոչխար՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս:

Օրեր անց ոստիկանությունը պարզել է, որ հիշյալ գողությունը հնարավոր է կատարած լինի Չարենցավանի բնակիչ, 32-ամյա Գարիկ Հայրապետյանը: Վերջինս բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական ցուցմունք:

Գարիկ Հայրապետյանը պատմել է, որ տուժողներին ճանաչում է, ժամանակին նրանցից ոչխար է գնել:

«Մի ոչխարն առա, հետո որոշեցի մնացածն անվճար տանել: Գողացա, տարա շուկայում հատը 20 հազար դրամով ծախի»,- ասել է նա:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ