News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնից ահազանգեց «Ժողովուրդ»-ի խմբագրություն ու պատմեց, որ փորձանքի մեջ է ընկել: Պարզվում է՝ նա որդու հետ կարտոֆիլի դաշտը ջրելուց հետո հոգնած ու մի թեթեւ էլ գինովցած մտել է խանութ՝ առեւտուր անելու, նրա հետեւից մտել է մեկը եւ արտահերթ փորձել գնումներ անել: Քաղաքացին զգուշացրել է, որ իր հերթն է, եւ այդ զգուշացումը ճակատագրական է եղել:

Անմիջապես դուրս են հանել նրան խանութից, հենց դիմացը ծեծի ենթարկել, ապա բռնությամբ տարել ոստիկանության Վարդենիսի բաժին: Ըստ ամենայնի, քաղաքացուն ծեծողը ոստիկան է եղել, եւ դա դեռ քիչ է, մինչ ուշ գիշեր նրան ու որդուն անհասկանալի կարգավիճակով պահել են ոստիկանության բաժնում, խմածության տեստ անցկացրել եւ այլն: Ստացվում է, որ մարդուն կարող են խանութում սադրել, ծեծել, տանել բաժին ու մի բան էլ գործ սարքել նրա գլխին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Ամենաշատ