Հուլիսի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզում` Արեւիկ գյուղից դեպի Եղեգնուտ գյուղ տանող ճանապարհին, վրաերթի է ենթարկել հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին: Կատարվում է քննություն: