Իրանը հանել է վիզային ռեժիմը 7 երկրների քաղաքացիների համար, հաղորդում է իրանական Kayhan թերթը:
«Այսուհետեւ Թուրքիայի, Լիբանանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բոլիվիայի, Եգիպտոսի եւ Սիրիայի քաղաքացիները առանց վիզայի կարող են ճնապարհորդել Իրանում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Այդ երկրների քաղաքացիները Իրանում առանց վիզայի կարող են մնալ մինչեւ 90 օր: Այս միջոցառումը նպատակ ունի զարգացնել զբոսաշրջային ինդուստրիան, հաղորդում է Gazeta-ն:
Բացի այդ, Իրանի իշխանությունները քննարկում են վիզային ռեժիմը եւս 60 երկրների քաղաքացիների համար հանելու հնարավորությունը: