News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի նահանգի 23-ամյա բնակիչը մեղադրվում է ԱՄՆ տարածքում ահաբեկչություն իրականացնելու փորձի մեջ:

Հարլեմ Սուարեսին ձերբակալել են հուլիսի 27-ին, որից մեկ օր անց նրան ԱՄՆ տարածքում ռումբ պայթեցնելու փորձի մեղադրանք է առաջադրվել: Քննության տվյալներով, երիտասարդը հայտնվել է «Իսլամական պետություն» խմբավորման ազդեցության տակ եւ ցանկացել է ահաբեկչություն իրականացնել:

«Մեղադրանքի փաստաթղթերի համաձայն, Հարլեմ Սուարեսը ինքնուրույն իրեն հռչակել է ԻՊ-ի համախոհ եւ գիտակցաբար փորձել է զանգվածային ոչնչացման զենք (ռումբ) կիրառել ԱՄՆ տարածքում մարդկանց եւ ունեցվածքի նկատմամբ»,-հայտնել է Ֆլորիդայի գլխավոր դատախազի օգնական Ջոն Քարլինը:

Սուարեսը, որը հայտնի է նաեւ Ալմլաք Բենիտես անունով, իր պլանների մասին պատմել է գաղտնի գործող ՀԴԲ գործակալին: Երիտասարդը համացանցում պայթուցիկը սարքեր պատրաստելու վերաբերյալ նյութեր է որոնել: Ռումբը նա մտադիր էր պայթեցնել Ֆլորիդայի Քի Ուեսթ քաղաքի ծովափերից մեկում:

Այդ նպատակով ահաբեկիչն արդեն ձեռք էր բերել անհրաժեշտ բաղադրիչները եւ պատրաստվում էր ռումբ պատրաստել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ