News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լիբիայի խորհրդարանը երկրում համընդհանուր համաներում իրականացնելու վերաբերյալ որոշում է կայացրել, հաղորդում է Afrigatenew պորտալը:

Ըստ փաստաթղթի, համաներումը տարածվելու է այն լիբիացիների վրա, որոնք մեղադրվում են քաղաքական եւ այլ տեսակի հանցագործությունների մեջ, բացառությամբ «ահաբեկչության, թմրանյութերի տարածման, կոռուպցիայի, տարածքների զինված գրավվման», հաղորդում է Gazeta-ն:

Այս որոշումը կայացվել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամի մահապատժի վճռի ֆոնին:

Մի շարք փաստաբանների կարծիքով, այդ դատաքննությունը կրում էր ցուցադրական բնույթ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը գնդակահարության է դատապարտվել: Նա մեղադրվում է պետական անվտանգությունը խախտելու, բանտից փախչելու փորձի եւ ազգային դրոշը պղծելու մեջ: Նշվում է, որ դատարանն արդեն վճիռ է կայացրել Քադաֆիի ժամանակների մի խումբ նախկին պաշտոնյաների նկատմամբ: Տեղեկատվության մեջ ասվում է, որ նրանք մեղավոր են ճանաչվել ռազմական հանցագործությունների եւ 2011 թվականին բողոքի ակցիաները ճնշելիս ցուցարարների սպանությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ