News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի կանաչ տարածքները արդեն կրծում են ոչ մեծ մաշտաբով, բայց շարունակաբար. այս անգամ հատել են Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ գտնվող ծառերը, հաղորդում է «ԷկոԼուրը»

Զանգածային հատումներից հետո մնացած նոսր բուսականությամբ այգին զրկվեց եւս մի քանի ծառից: Այժմ արդեն ոչ ոք չի կարող Երեւանը անվանել «կանաչ», հետեւաբար, նա կհամապատասխանի «ոչ կանաչ» քաղաք նոր կարգավիճակին, որը նրա համար սահմանել են մեր իշխանությունները: Թղթի վրա են մնացել խոստումները՝ ավելացնել այնքան կանաչ տարածքներ, որպեսզի յուրաքանչյուր բնակչին հասնի 40 քմ կանաչ տարածք: Խորհուրդ իշխանություններին` խոստումները իրականացնելու համար անհրաժեշտ է կանաչ գույնով ներկել այդ խոստումներով թղթերը եւ կպցնել այն շինությունների վրա, որոնք հայտնվել են մեր այգիներում եւ պուրակներում եւ դարձրել են դրանք անպիտան զբոսանքի եւ հանգստի համար:

Մեր իշխանությունների իմացությամբ մենք կորցրեցինք մեր քաղաքը եւ ձեռք բերեցինք անհասկանալի, անճոռնի զարգացող օրգանիզմ, առանց թոքերի եւ առանց արյունատար համակարգի: Եվ արդեն զարմանալի չէ, որ մարդիկ, ովքեր դրել են իրենց ստորագրությունները ապօրինի թույլտվությունների տակ, նույնպես բնակվում են Երեւանում:

Քաղցկեղը կարող է խժռել օրգանիզմը, որի մեջ ապրում եւ զարգանում է, իսկ այնուհետեւ ոչնչացնում է այն, իրեն էլ հետը:

Լուսանկարները՝ Արամ Մանուկյանի

Տպել
Ամենաշատ