News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժման նախաձեռնած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի 3-րդ գիշերը Հանրապետության հրապարակում խաղաղ է անցել: Հանրապետության հրապարակում գիշերել են մոտ 20 քաղաքացի: Նստացույցի մասնակիցներին հսկել են մի քան տասնյակ ոստիկաններ, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց հրապարակում գիշերած Արման Նազարյանը՝ ավելացնելով, որ գիշերը հրապարակում չի տեսել շարժման խորհրդի անդամներին:

«Գիշերը կայֆոտ էլ անցավ, հոգնած էինք, հանգիստ քնեցինք: Ոստիկանները չեն խոչընդոտել նստացույցը»,- ասաց նստացույցի մասնակիցները:

Նստացույցի մասնակիցները հիմնականում երիտասարդներ են: Արման Նազարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ տնից փախել է եւ մասնակցում է նստացույցին, քանի որ հավատում է, որ այդկերպ հնարավոր է հասնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելուն:

«Տնից փախել, եկել եմ ստեղ, ժողովրդիս համար ամեն ինչ կանեմ»,- ասաց Արմանը:

Այս պահին Հանրապետության հրապարակում են մոտ 6 քաղաքացիներ: Հրապարակում գիշերողները առավոտյան հեռացել են՝ ավելի ուշ վերադառնալու պայմանով:

Նստացույցի մասնակիցներին հսկում են մի քանի տասնյակ ոստիկաններ: Ոստիկանական մեքենաները հեռացվել են Հանրապետության հրապարակից: Դրանք տեղափոխվել են Բյուզանդ փողոցի սկզբնամաս:

Նշենք, որ շարժումը հայտարարել էր, որ հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում։ Սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս մոտենալ հրապարակի կենտրոնի գորգին։

Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցներն իրազեկման ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաեւ փողոցներ են փակելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ