News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2015թ. հուլիսի 29-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կազմակերպել էր համաժողով ծնողների կողմից երեխաների առեւանգման միջազգային խնդիրների, Հաագայի կոնվենցիայի շրջանակում իրականացվող որդեգրումների եւ երեխաների սեռական շահագործման հարցերի շուրջ, որին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, քննիչներ, փաստաբաններ, պատգամավորներ եւ հասարակական կազմակերպություններ Հայաստանից:

Համաժողովի նպատակն էր մեծացնել քննությունների անցկացման, քրեական հետապնդման եւ դատավարական կարողություններն այնպիսի հանցանքների մասով, որոնցում ներգրավված են անչափահաս տուժողներ, ինչպես նաեւ մշակել անչափահաս տուժողների պաշտպանության համար անհրաժեշտ օրենքներ ու քննարկել երեխաներին առնչվող ազգային սոցիալական բարեփոխումները:

Հայաստանի պետական ու հասարակական կառույցները բարձր ներկայացուցչական կազմով մասնակցում էին համաժողովին, ինչը փաստում է խնդրի շուրջ Հայաստանի լուրջ ու ծանրակշիռ մոտեցումը: Քննարկումը մեկնարկեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով, ապա մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Համաժողովին մասնակցում էին բարձրաստիճան ներկայացուցիչներ ՀՀ դատական համակարգից, Գլխավոր դատախազությունից, Արդարադատության նախարարությունից  եւ Քննչական կոմիտեից:

Ողջունելով մասնակիցներին՝ դեսպան Միլսը նշեց, որ համաժողովը երեխաների պաշտպանության  հարցերի շուրջ փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռում, թույլ է տալիս դասեր քաղել միմյանց հաջողություններից ու սխալներից  եւ գտնել համագործակցության ուղիներ այնպիսի իրավիճակներում, երբ առերեսվում ենք երեխաներին առնչվող դժվարին իրավիճակների հետ:

Ընդունելով, որ երեխաների պաշտպանության հարցերում Միացյալ Նահանգներն ու Հայաստանն առաջնորդվում են նույն արժեքներով, նա նկատեց, որ որպես գործընկերներ ջանքերը համատեղելով հնարավոր է այնպես անել, որ հասարակության ամենախոցելի  օղակը՝  երեխաները  (հայաստանաբնակ եւ Հայաստանը տարանցող) առավել պաշտպանված լինեն այն անձանցից,  ովքեր փորձում են առեւանգել կամ շահագործել երեխաներին՝ օգտվելով նրանց խոցելի իրավիճակից:  Եզրափակելով՝ դեսպան Միլսը գովեստի խոսքեր ասաց   համաժողովի մասնակիցներին,  ովքեր լծված են երեխաների պաշտպանության գործին:

Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Արդարադատության նախարարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության   աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ