News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավելի հարմարավետ Երեւան ունենալուն ուղղված ծրագրերի շրջանակում 2013թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ նաեւ թեքահարթակների կառուցման գործընթացը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջեւ հստակ խնդիր էր դրվել համագործակցել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրում ներառելով նրանց առաջարկներն ու դիտարկումները:

Բնակչության սակավաշարժ խմբերի համար առավել մատչելի ու հարմարվետ միջավայրի ապահովմանն ուղղված ծրագրի մասնակիցն ու գործընկերը դարձան ոչ միայն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, այլեւ մասնավոր ընկերությունները: Ծրագրի մեկնարկից մինչ օրս մայրաքաղաքում արդեն կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ:

Երեւանի համաչափ զարգացման համատեքստում այս ծրագիրը եւս իրականացվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Ավելին, քաղաքաշինական ցանկացած նոր ծրագիր իրականացնելիս մատչելիության ապահովումն այսօր արդեն Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ որպես պարտադիր պայման է դրված:

Տպել
Ամենաշատ