News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հացնելու համար հուլիսի 27-ից կալանավորված՝ Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ որեւէ քննչական գործողություն չի իրականացվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:

«Տիգրան Խաչատրյանի եւ մյուս կալանավորվածների միջեւ առերեսումներ տեղի չեն ունեցել, քանի որ նրանց ցուցմունքներում հակասություններ չկան: Միակ հակասությունը տուժողի՝ Հարություն Զաքարյանի ցուցմունքի հետ է եղել, այդ պատճառով էլ առերեսում եղավ, որից հետո իմ պաշտպանյալին մեղադրանք առաջադրվեց»,- ասաց փաստաբանը՝ չցանկանալով մանրամասներ հաղորդել տեղի ունեցած առերեսումից:

Արմեն Մելքոնյանը նշեց նաեւ, որ առաջիկա շաբաթվա մեջ բողոքարկելու են Տիգրան Խաչատրյանի կալանավորումը:

«Իմ պաշտպանյալն այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա ձիգ տղա, չեմ կարծում՝ որեւիցե բանից կբողոքի, բայց ոչ մեկի համար էլ ցանկալի չեն նման պայմանները: Մինչեւ շաբաթվա վերջ կդիմեմ Վերաքննիչ եւ կարծում եմ՝ ճիշտ որոշում կկայացնեն նրանք»,- ավելացրեց նա:

Նշենք, որ տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը։ Տիգրան Խաչատրանը պնդում է, որ ներկա է եղել վեճին, սակայն որեւէ մեկին վնասվածք չի հասցրել, ինքը միայն փորձել է բաժանել վիճողներին։ Հուլիսի 27-ին Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ