News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության միջեւ հաշտությունը խախտվել է, եւ սկսվում է հակամարտության նոր փուլ։ Այս մասին հուլիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս Թուրքիայի համար բավական բարդ եւ քաոսային վիճակ է ստեղծվել։

«Դեռեւս պարզ չէ կոալիցիայի ձեւավորման հարցը, որի պատճառով կարող են նոր ընտրություններ կայանալ, իսկ դա արդեն իսկ նոր խնդիր է առաջացնում, եթե հաշվի ենք առնում քրդերի հետ կապված բարդ իրավիճակը, քանի որ իշխող կուսակցությունը նոր ընտրություններում առաջին հերթին նպատակ կդնի տապալել քրդական կուսակցությունը, իսկ դա հղի է լուրջ բախումների վտանգով»,- ընդգծեց Պետրոսյանը։

Թուրքագետը հավելեց, որ 2 տարի շարունակվող պայմանական հաշտությունից հետո Թուրքիայի եւ ՔԱԿ-ի միջեւ արյունալի բախումներ են սկսվել։ «Այսինքն՝ դա նշանակում է, որ թուրք-քրդական հաշտության Էրդողանի պլանները ձախողվում են, քանի որ երկամյա դադարից հետո երկու կողմերն էլ զոհեր ունեն։

Թուրքական իշխանություններին նոր քաղաքականություն եւ նոր ջանքեր են պետք՝ խաղաղությունը վերականգնելու համար։ Շատ բարդ է ասել, թե որքանով դա կհաջողվի Էրդողանին, քանի որ նրա առջեւ դրված է կոալիցիոն կառավարություն ձեւավորելու հարցը»,- ասաց  Գեւորգ Պետրոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ