News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը այսօր՝ հուլիսի 29-ին, ժամանել է Թեհրան։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Ֆաբիուսը 12 տարվա մեջ առաջին անգամ աշխատանքային այցով գտնվում է Իրանում։ «Սա կարեւոր հանդիպում է։ Մենք ներկայացնում ենք երկու անկախ պետություններ, երկու հզոր քաղաքակրթություններ։ Վերջին տարիներին բոլորին հայտնի պատճառներով կապերը խզվել էին, սակայն հիմա միջուկային ծրագրի համաձայնության շնորհիվ շատ բան կարող է փոխվել»,- ասել է Ֆաբիուսը Թեհրանում։

Նա նաեւ հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիին այցելել իր երկիր։ «Ես նամակ եմ բերել, որով Իրանի նախագահին այս նոյեմբերին հրավիրում ենք այցելել Ֆրանսիա»,- հավելել է նախարարը, փոխանցում է ISNA-ն։

Նա նաեւ նշել է, որ իր այցը նշանավորում է երկու երկրների միջեւ նոր հարաբերությունների մեկնարկը։  

Թեհրանում Ֆրանսիայի արտգործնախարարը մի շարք հանդիպումներ կունենա նախագահ Հասան Ռոհանիի, արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ