News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի վարչական շրջաններում գարնանը մեկնարկել եւ ներկայում շարունակվում են վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: 2015 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել թվով 104 բազմաբնակարան շենքերի 343 վթարային պատշգամբ:

Ծրագիրն իրականացվելու է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ է: Դրանց վերակառուցումն իրականացվում է հաստատված նախագծերով:

Ներկայում կատարված է 2015 թվականի նախատեսված աշխատանքի 60 տոկոսից ավելին: Ի դեպ, շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մաս, պետք է նորոգեն այդ բնակարանների սեփականատերերը: Սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաեւ անցորդների անվտանգության ապահովման նկատառումով՝ աշխատանքները կազմակերպվել են Երեւանի քաղաքապետարանի կողմից:

Տպել
Ամենաշատ