Հուլիսի 28-ին, ժամը 16.00-ին, Երեւան-Գյումրի ճանապարհի 113-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրի բետոնե սյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: