Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 28-ին, ժամը 18.10-ին, 31-ամյա Արման Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 18 Ե» տիպի 16 տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան եւ 7,62 մմ տրամաչափի 24 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 14.10-ին, 33-ամյա Դավիթ Ա.-ն կամավոր հանձնել է կոռոզիայի ենթարկված 16 տրամաչափի մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան եւ հայտնել, որ այն հայտնաբերել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան տանիքը վերանորոգելու ժամանակ, եւ որ այն պատկանել է հանգուցյալ պապին: