News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 28-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Ամասիա գյուղի հուշարձանի մոտից իր «ՎԱԶ-2110»  մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 26-ամյա Կարեն Կ.-ին եւ ուղեւոր 26-ամյա Արթուր Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել եւ առգրավվել է 2,8 գ կանեփանման խոտաբույսի թաց թփերով ցողուն:

Կարեն Կ.-ն հայտարարել է, որ առգրավվածը պատկանում է իրեն, կանեփ է, որը քաղել է նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Ամասիա գյուղի մերձակա ձորակից` հետագայում չորացնելու եւ ծխելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ