Apple-ը բանակցում է BMW ընկերության հետ` բավարիական ավտոկոնցեռնի i3 մոդելի հիման վրա իր սեփական էլեկտրոմոբիլը ստեղծելու շուրջ, հայտնում է գերմանական Manager Magazin ամսագրի կայքը:
2015 թ փետրվարից սկսած պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ ընկերությունն ակտիվորեն հետաքրքրվում է ավտոմեքենաշինության ոլորտով ու զբաղված է Տիտան նախագծի մշակումով, որում ներառված են կորպորացիայի հարյուրավոր աշխատակիցներ: Apple-ն արդեն ավտոարտադրողների համար CarPlay անվանումով ծրագրային ապահովում է մշակում, հայտնում է Gazeta-ն: