News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանացի արքայազն Չարլզը Հայգրոուվ տեղանքի այգու մի մասը վերածել է խաղահրապարակի՝ իր թոռներ Ջորջի եւ Շարլոտայի համար: Այս մասին հաղորդում է The Daily Express-ը: Մասնավորապես, երեխաների համար 18 հազար ֆունտով հովվի խրճիթ եւ ծառի վրա տնակ են կառուցել:

Չարլզը Հայգրոուվ է տեղափոխվել 1980 թվականին, եւ այդտեղի այգիները նրա համար միշտ հպարտության աղբյուր են եղել, նշում է թերթը:

Հենց այստեղ էլ նրա ոսդիները՝ արքայազն Ուիլյամն ու Հարրին, սովորել են խաղալ ու նկարել՝ բարձրանալով ծառի տնակ, հաղորդում է Gazeta-ն:

Արքայազն Ջորջի եւ արքայադուստր Շարլոտայի ծնվելուց հետո այգում լրացուցիչ փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, Չարլզն արդեն պիկնիկ է կազմակերպել թոռան հետ եւ Ջորջին ծանոթացրել ծառեր տնկելու արվեստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ