News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դերասանուհի եւ սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը որոշել է իր ուժերը փորձել հեռուստատեսային պրոդյուսերի դերում։ Ինչպես հայտնում է հոլիվուդյան Variety ամսագիրը, 49-ամյա Քրոուֆորդը զբաղված է NBC  ամերիկյան հեռուստաընկերության սերիալի նկարահանման աշխատանքներով, որը նվիրված է անցյալ դարի 80-ական թթ. նորաձեւությանը։

Սերիալը կոչվում է «Կուռք»։ Այն պատմում է 2 մոդելային գործակալությունների կատաղի պայքարի մասին, գրում է պարբերականը։

Սերիալի առաջին եթերաշրջանը էկրան կբարձրանա 2016թ., փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ Քրոուֆորդը 1989-1995թթ. MTV հեռուստաալիքով վարում էր «Ոճի տուն» հաղորդումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ