News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավտսրիայում, 65 տարեկան հասակում, մահացել է Լեհաստանի ամենահարուստ մարդը՝ գործարար Յան Կուլչիկը: «Գազետա վիբորչա» թերթի փոխանցմամբ, մահվան պատճառը եղել է «չնախատեսված բարդությունները», ոչոնք ի հայտ են եկել Վիեննայի հիվանդանոցում սրտի վիրահատության ժամանակ:

2000 թվականից Կուլչիկը գլխավորում է Լեհաստանի ամենահարուստ մարդկանց ցանկը, ըստ ամերիկյան Forbs ամսագրի: Նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 15 մլրդ զլոտի (ավելի քան 4 մլրդ դոլար):

Նա այդ ցանկում առաջին տեղը զիջել է միայն մեկ անգամ՝ 2007 թվականին՝ առաջին կնոջից բաժանվելուց հետո: Այդ ամուսնությունից նա ունի երկու երեխա: Նրա դուստրը՝ Դոմինիկան, ներկայումս Լեհաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահն է, իսկ որդին՝ Սեբաստիանը, Kulczyk Investments ընկերության գործատիր տնօրենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ