News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գրական հերոս քահանա Սեմուելը դարձել է Նիգերիայի նոր սեքս խորհրդանիշը, հայտնում է Գարդիան պարբերականը: Սեմուելը «Սրբազան սեքս» նոր գրական շարքի գլխավոր հերոսն է: Օբիննա Ուդենվեի հեղինակած այս ստեղծագործությունը գրված է էրոտիկ ժանրով եւ ուսումնասիրում է հոգեւոր հովիվների ազդեցությունը կանանց վրա ժամանակակից նիգերիական հասարակությունում: 

Սեմուելի մասին պատմությունները հրատարակում է Brittle Paper աֆրիկյան գրական  բլոգը: Խմբագիր Աինեխի Էդորոն հայտարարել է , որ այս գեղարվեստական ստեղծագործությունը կդառնա սոցիալական կարեւոր երեւույթը հասկանալու բանալին; Էդորոյի խոսքով` հոգեւորականները մարդկանց հույս են տալիս ու նրանց կարելի է համեմատել, օրինակ, ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ ` հաղորդում է Gazeta-ն:

«Սուրբ սեքսում» հոգեւորական Սամուելը բազմաթիվ սիրավեպեր է ունենում իր կնոջ «քթի տակ» եւ կանանցից փող է շորթում սեքսի դիմաց: Հեղինակը գրում է նաեւ հերոսուհիների մասին, որոնք կիրակնօրյա պատարագի են գնում բաց զգեստներով: Թերթի փոխանցմամբ, այս շարքը շատ հայտնի է Նիգերիայում:

Ուդենվեն Աֆրիկայում էրոտիկ ժանրի միակ հեղինակը չէ, բայց Էդորոն պնդում է, որ աֆրիկյան մայրցամաքում այդ ուղղությունը դեռեւս զարգացման շատ վաղ փուլում է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ