News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի էրեբունի թաղամասի իր բնակարանում նախորդ տարվա ամռանը ապանված Մելանյա Ա.–ի դուստրը պնդում է, որ իր մորը հայրը սպանել է խանդի հողի վրա: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին,  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում ասաց սպանվածի իրավահաջորդ Մարինե Ա–ն։

«Մայրս իր ընկերուհու՝ Արմինեի հետ է հեռախոսով խոսել, ասել է` Արմ ջան, հո չնեղացա՞ք, որ ձեզ սուրճ չդրեցի, հայրս էլ իմացել է, թե Արմենի հետ է խոսում»,– ողբերգությանը նախորդած դեպքի մասին պատմեց նա։

Մարինեի խոսքով` ծնողները կենցաղային հարցերի շուրջ հաճախ են վիճաբանել, հայրը ծեծել է մորը, մի անգամ էլ իրեն է հարվածել, երբ փորձել է պաշտպանել մորը։ Մայրն ու դուստրը հեռացել են տնից, բնակվել մորական տատի տանը։ Մի քանի օր անց հայրը զանգահարել, կնոջ կանչել էր հարցեր պարզաբանելու։ Մայրը գնացել ու, դստեր խոսքով, վատառողջ լինելու պատճառով այնտեղ մնացել։ Երկու օր անց Մելանյա Ա.–ն սպանվել էր դանակի հարվածներով։ Դուստրը վստահ է, որ հայրը նրան սպանել է խանդի պատճառով։

«Ես վստահ եմ, որ հայրս հորինել է, իբր մայրս էլ իրեն է դանակով հարվածներ հասցրել, նա չափերով շատ փոքր էր, չէր կարող այդպիսի բան անել, եթե նույնիսկ շատ ուզեր: Այսքանը կարող եմ ասել դեպքի մասին, քանի որ ես անձամբ ներկա չեմ եղել»,-ասաց Մարինեն։

Էդիկ Ա.–ն ընդունում է, որ տուժողը մահացել է իր հարվածներից, բայց չի ընդունում մեղադրանքը՝ պնդելով, որ դիտավորյալ սպանություն չի կատարել: Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ կինն իրեն դավաճանել է, ինքն ամեն ինչի մասին իմացել է, բայց լռել է. «Ես նրան ասել եմ, որ իր բոլոր խաղերի մասին էլ տեղյակ եմ, գիտեմ` ում համար է ինքը կոֆե դնում, ինչեր է անում: Մեջս պահում էի, եփվում էի»:

Էդիկ Ա.–ին փրկարարները գտել են բնակարանում, արյունոտված, անգիտակից վիճակում բազմոցին նստած, կնոջը` արդեն մահացած, գտել են նրա կողքին գետնին ընկած։ Ամբաստանյալը երկար ժամանակ դռան զանգերին ու հեռախոսազանգերին չի պատասխանել, հարեւանների ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարները միայն դուռը կոտրելուց հետո են կարողացել մտնել բնակարան:

47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ