News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բարեկամության միջազգային օրը օրացույցի ամենաերիտասարդ տոներից մեկն է: Այն սահմանել է ՄԱԿ գլխավոր ասամբլեան 2011թ ապրիլի 27-ին` իր 65-րդ նստաշրջանում (/բանաձեւ 65-275): Նոր տոնի համար գաղափարախոսական հիմք  են դարձել հանուն ամբողջ մոլորակի բարօրության, բռնությունների դադարեցման եւ համաշխարհային մշակույթի բնագավառում գործողությունների ծրագիրն ու հռչակագիրը, հաղորդում է Calend-ը:

Միացյալ ազգերի կազմակերպությունն առաջարկել է պետական կառույցներին, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին նշել այդ օրը` այս կամ այն երկրի մշակութային ավանդույթների համապատասխան ու կազմակերպել միջոցառումներ, որոնք կնպաստեն միջազգային համայնքի ջանքերին եւ ուղղված կլինեն քաղաքակրթությունների միջեւ երկխոսությունը խրախուսելուն, համերաշխություն, փոխըմբռնում եւ հաշտեցում ապահովելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ