News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի տարածքային կառավարության պլանավորման նախարար Ալի Սինդին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ղազի Տահիր Խալեդը, Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ինչպես նաեւ նախարարության այլ աշխատակիցներ եւ ԱԳՆ ներկայացուցիչ:

Նախարար Ճշմարիտյանը, ողջունելով հյուրերին` նշել է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, հատկապես` գործարար շրջանակների միջեւ կապերի հաստատումն ու զարգացումը:

Իրաքյան Քուրդիստանի տարածքային կառավարության պլանավորման նախարար Ալի Սինդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարեւորել է երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների միջեւ կապերի հաստատումն ու ամրապնդումը: Նախարար Ալի Սինդին ավելացրել է, որ այս այցը լայն հնարավորություն է ընձեռում` ծանոթանալու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առկա հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում Կարեն Ճշմարիտյանը համառոտ ներկայացրել է ՀՀ տնտեսությունը, Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկություններն ու առավելությունները, արտաքին առեւտրի բարենպաստ պայմանները, այնուհետեւ խոսել է Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիներում արտադրություն կազմակերպելու հնարավորությունների մասին: Հաշվի առնելով Հայաստանի փորձը ջերմոցային տնտեսությունների, թեթեւ արդյունաբերության, դեղագործության, ջրերի եւ ծխախոտի արտադրության ոլորտներում` նախարարն առաջարկել է քննարկել համագործակցության հնարավորությունները նշված ոլորտներում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է նաեւ հայ-իրաքյան միջկառավարական հերթական համատեղ նիստի շրջանակներում կազմակերպել գործարար համաժողով:

Հանդիպման ավարտին Իրաքյան Քուրդիստանի տարածքային կառավարության պլանավորման նախարար Ալի Սինդին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին հրավիրել է Էրբիլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ