News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կենդանական աշխարհի ներկայացուցիչները, որոնք ապրում են քաղաքային պայմաններում, ստիպված են հարմարվել դրանց` փոխելով իրենց վարքագիծն ու սովորությունները: Նույնիսկ թռչուններն են քաղաքներում իրենց ավելի ագրեսիվ պահում, քան բնական միջավայրում: Գիտնականները պարզել են դրա պատճառը:

Թռչնաբանների միջազգային խումբը հետազոտել է  թեւավորների վարքագծային տարբերությունները, երգեցիկ զոնոտրիխիա /Melospiza melodia / հյուսիսամերիկյան  թռչնի օրինակով: Գիտական աշխատանքի արդյունքները հրատարակվել են Behavioral Ecology ամսագրում:

Քաղաքներում բնակվող երգեցիկ զոնոտրիխիաները իրենց բավականին ագրեսիվ են պահում, հաճախ հարձակվում են իրար վրա, մինչդեռ վայրի բնության մեջ նրանք ավելի խաղաղասեր են: Ինչպես մարդկանց` այդպես էլ թռչունների ագրեսիան հաճախ բացատրվում է նեղվածքով, իրենց անձնական տարածքը մուտք գործելու` կողմնակի անձանց փորձերով: Բայց զոնոտրիխիաները չեն տառապում տեղի պակասից ու նրանք կարիք չունեն պաշտպանել իրենց տիրույթները, հայտնում է Nat-geo -ն:

Մի շարք դիտարկումներից հետո գիտնականները հայտնաբերել են օրինաչափություն, որը թույլ է տալիս նրանց որոշակի եզրակացություն անել: Քաղաքում որձ զոնոտրիխիան, լսելով մեկ այլ որձի երգեցողությունը, ոչ միշտ է հարձակվում  նրա վրա, այլ միայն այն դեպքերում, երբ խոսքը մեծ քանակության սննդի մասին է: Մարդու բնակության վայրերի մոտակայքում թռչուններն ավելի շատ հասանելի սնունդ ունեն, քան անտառներում: Թեւավորները կարիք չունեն ժամանակ եւ ուժեր ծախսել` սնունդ որոնելու վրա, եւ դրա փոխարեն ամբողջ եռանդն ուղղում են իրենց պաշարները պաշտպանելուն: Հենց դա է նրանց ագրեսիայի հիմքում:

Իրենց եզրակացություններում համոզվելու համար գիտնականները փորձեր են կատարել գոյւղական տեղանքում. այն տարածքներում, որտեղ տեղադրված էին կերակրամաններ, խաղաղ զոնոտրիխիաները վեր էին ածվում անվախ մարտիկների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ