News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա Մերի Մարգարյանի նորածին դստեր վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Նրանց փոխանցմամբ՝ աղջնակը ծնվել է 2 կգ քաշով:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Մերի Մարգարյանը «Շենգավիթ» ԲԿ է տեղափոխվել հուլիսի 26-ի երեկոյան բարձր ջերմությամբ: Մինչեւ այդ էլ ծննդկանը մի քանի օր գնացել է ստուգման հիվանդանոց, սակայն որեւէ խնդիր նրա մոտ չի արձանագրվել. բուժող բժշկուհին ջերմիջեցնող է նշանակել եւ տուն ուղարկել: Միայն հուլիսի 26-ի երեկոյան են նրան ընդունել հիվանդանոց, մեկ օր անց նրա վիճակը վատացել է եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ կեսարյան հատում են արել: Վիրահատությունից երկու օր անց Մերի Մարգարյանը մահացել է:

Առողջապահության նախարարությունից էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Մերի Մարգարյանի մահվան պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը:

Նշենք, որ «Շենգավիթ» ԲԿ-ից կատարվածի վերաբերյալ հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում 2015թ. հուլիսի 29-ին 26-ամյա ծննդկան է մահացել, որին երկու օր առաջ տեղափոխել էին «Շենգավիթ» բժշկական կենտրոնից: Հիվանդանոցից փոխանցել են, որ ծննդկանին՝ Մերի Մարգարյանին, կեսարյան հատում են արել, վիճակը ծայրահեղ ծանր է եղել, 2 օր անց նա մահացել է: Փոքրիկի կյանքը հաջողվել է փրկել, սակայն վիճակը ծանր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները…
Ամենաշատ