British Airways ավիաընկերության՝ Լաս Վեգաս-Լոնդոն չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայանում, հայտնում է The Daily Mail-ը։ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել օդանավում ենթադրյալ ռումբի պատճառով։ Կապիտանը անվտանգության նկատառումներով արտահերթ վայրէջք կատարելու թույլտվություն է խնդրել։
Վայրէջքից հետո բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են ժամանել դեպքի վայր։ Ուղեւորներն ու անձնակազմի անդամները տարհանվել են։ Վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել, հայտնում է Gazeta-ն։
Brisith Airways-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ բոլոր ուղեւորների համար հյուրանոցներում համարներ կպատվիրի եւ նորից տոմսեր կամրագրի։