Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ հնարավոր է ստիպված լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, որպեսզի ստանա պատգամավորների մեծ մասի աջակցությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Եթե ես մինչեւ իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը ստանայի խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, ես ամենաքիչը կցանկանայի նոր ընտրություններ անցկացնել։ Բայց եթե ես այդ աջակցությունը չստանամ, ստիպված ենք ընտրություններ անցկացնել»,- հայտարարել է Ցիպրասը հունական լրատվամիջոցներին, գրում է Gazeta-ն։
Ընտրություններն ամենայն հավանականությամբ կկայանան աշնանը՝ Հունաստանի վարկատուների հետ բանակցություններից հետո։