News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կուբայում դպրոցականներին օգնելու համար ուղղագրության կանոնները բացատրող երաժշտական սկավառակ են ձայնագրել։ Ինչպես հայտնում է Juventud Rebelde թերթը, ալբոմը քերական թեմաներով հանգավորված դաս է, որը ստեղծել է բանաստեղծ եւ իմպրովիզատոր Գիլիերմո Կաստիլիոն։

Սկավառակի միջոցով երեխանեըը սովորում են ինչպես ճիշտ խոնարհել բայեր, դնել շեշտերը, գրել չարտասանվող ձայնավորները, գրում էՏԱՍՍ-ը։

Ուսումնական սկավառակ թողարկելու որոշումը պատահական չէ։ Կուբացի մասնագետների տեղեկություններով՝  վերջին ժամանակներս ուղղագրական սխալները նորմա են դարձել ոչ միայն երեխաների եւ դեռահասների, այլ նաեւ երկրի չափահաս բնակչության շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ