Հայաստանին կոռուպցիայի մասին իրազեկիչների պաշտպանության մասին օրենք է պետք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Նրա խոսքով, այդ մարդիկ՝ ֆիզիկական անձինք կամ բիզնես, պետք է վստահ լինեն, որ պաշտպանված կլինեն այն պետական մարմիններից, որոնց մասին կոռուպցիայի վերաբերյալ տեղեկություններ են հայտնել, սակայն շարունակում են գտնվել այդ մարմինների վերահսկողության տակ: «Անհրաժեշտ է վերապատրաստել նաեւ դատավորներին, որպեսզի նրանք օգնեն արդյունավետորեն հետազոտել նման գործերը եւ պաշտպանել պետության շահերը»,-նշել է արդարադատության փոխնախարարը: