News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հաքերները կոտրել են աշխարհում երկրորդ ամենամեծ ավիաընկերության՝ United Airlines-ի տվյալների բազան, հաղորդում է BloombergBusiness-ը։ Կոտրելու հետքերը հայտնաբերվել էին մայիսին կամ հունիսի սկզբին, սակայն դրա մասին տեղեկությունը զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել է միայն այժմ։

BloombergBusiness-ի հաղորդմամբ՝ հնարավոր է` հաքերների տրամադրության տակ են հայտնվել միլիոնավոր ամերիկացիների տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունները, իսկ ավիաընկերությունը հայտնվել է կոտրված համակարգերով` ԱՄՆ ռազմավարական կարեւորության ընկերությունների եւ պետական հաստատությունների ցանկում։

Համակարգչային անվտանգության FireEye ամերիկյան ընկերությունը կատարվածը կապում է չինացիների աջակցությամբ գործող հաքերների խմբի հետ։ Ըստ BloombergBusiness-ի՝ հաքերները ներթափանցել են առնվազն 10 ընկերության եւ կազմակերպության համակարգիչներ։

Փորձագետների կարծիքով՝ ակնհայտ է, որ չինական հետախուզությունը տվյալների լայն բազա է հավաքում, եւ հաքերների խմբի գողացած համակարգչային ֆայլերը կարող են հնարավորություն տալ պարզելու պաշտպանության եւ հետախուզության ոլորտում աշխատող ամերիկացիների, այդ  թվում պայմանագրերով աշխատողների ինքնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ