News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռումինիայի իշխանությունները առգրավել են Արեւելյան Եվրոպայի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը (333 կգ), հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ռումինիայի կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչությանը (DIICOT):

DIICOT-ի ներկայացուցիչ Դանիել Խորոդնիչեանուի խոսքով, մաքսային ծառայությունները հերոինի խմբաքանակն առգրավել են Հունգարիայից Ռումինիա անցկացնելու փորձի ժամանակ:

Տեղի իշխանությունների ներկայացուցիչները առգրավված խմբաքանակը խոշորագույն են համարել Արեւելյան Եվրոպայի պատմության մեջ: Մինչ այժմ ամենախոշորը համարվել է 256 կգ-ն, որն առգրավվել է 2005 թվականին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռումինիայի իշխանությունները ենթադրում են, որ թմրանյութերը Ռումինիա են հասել Աֆղանստանից՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի միջոցով, իսկ հետո այն պետք է հասներ նաեւ Արեւմտյան Եվրոպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ