News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հորդանան գետի արեւմտյան ափին եւս 300 տուն կառուցելու ծրագրին:

Ավելի վաղ այդ տարածքում իսրայելական իշխանությունները դատարանի որոշումով ապամոնտաժել են երկու բնակելի տուն, որոնք, ինչպես  նշվում էր, ապօրինաբար էին կառուցվել պաղեստինցիներին պատկանող տարածքում:

Պաղեստինի իշխանություններն ավանդաբար դեմ են նմանատիպ շինարարություններին, անվանելով դրանք ապօրինի ու խաղաղ կարգավորման գործընթացին խոչընդոտող, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ավելի վաղ նաեւ հայտարարել էին, որ օկուպացված տարածքներում  կառուցված իսրայելական շինությունները խախտում են պաղեստինցիների իրավունքները, քանի որ նրանց այնտեղից դուրս մղելու նպատակ են հետապնդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ