News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պորտլենդում Greenpeace-ի 13 ակտիվիստներ ճոպաններով իջել են Սենթ Ջոնս կամրջի վրա՝ արգելափակելով Fennica սառցահատ նավի աշխատանքը: Կազմակերպության մամուլի հաղորդագրության համաձայն, այն պատրաստվում էր հեռանալ նավահանգստից եւ մեկնել Արկտիկա՝ Shell ընկերության նավթահորատումն ուղեկցելու համար:

Ակտիվիստները փաթաթվել են «Փրկեք Արկտիկան» եւ «Նախագահ Օբամա, սա վերջին հնարավորությունն է՝ ո՛չ ասելու Shell-ին» գրությամբ պաստառներով: Ըստ Gazeta-ի, ակտիվիստներն անհրաժեշտ ամեն ինչ ունեն՝ մի քանի օր սառցահատի առջեւ կանգնելու համար:

Կազմակերպությունը նաեւ նշում է, որ «Չուկոտկայի ծովում Shell-ի հորատումը սպառնում է բնապահպանական աղետով ոչ միայն ԱՄՆ-ին, այլեւ Ռուսաստանին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ