News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի բնակչուհի Իվոն Հերմանն իր այգում կենգուրու է գտել: Ըստ TheLocal.de-ի, դա տեղի է ունեցել Բեռլինից հարավ գտնվող Ֆրանկենֆերդե գյուղում:

Երբ պարեկային ոստիկանության մեքենան մոտեցել է գերմանուհու տանը, կենգուրուն թաքնվել է մոտակա եգիպտացորենի դաշտում: Որոշ ժամանակ անց Հերմանը դարձյալ նկատել է կենդանուն եւ կրկին կանչել իրավապահներին: Այս անգամ սպաների հետ դեպքի վայր են ժամանել նաեւ երկու անասնաբույժներ:

Gazeta-ի փոխանցմամբ, կենդանուն քնեցրել եւ փոխադրել են ոչ հեռու գտնվող ֆերմա: Տեղի իշխանությունները դեռեւս չգիտեն, թե որտեղից է կենգուրուն հայտնվել:

Գերմանիայում կարելի է կենգուրու պահել միայն անհրաժեշտ պայմաններին հետեւելու դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ