News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արդեն երեք օր Հանրապետության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ` «Ոտքի Հայաստան» նախաձեռնության բողոքի շուրջօրյա ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է, բայց դեռեւս բավարար ակտիվություն քաղաքացիները չեն դրսեւորում։ Այս մասին NEWS.am–ին ասաց նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը` դա բացատրելով արձակուրդների սեզոնով։

«Քաղաքացիները երևի հանգստի ռեժիմի մեջ են, դրա համար էլ այժմ ռեժիմը խուճապի մեջ չի: Քաղաքացիները կարող են հանգստանալ, դա իրենց իրավունքն է, բայց պետք է մի բան հիշեն, որ իրենցից շատերը խոսք են արտաբերել՝ «պետք է պայքարեն մինչև վերջ»: Բայց, եթե այս տեմպով շարունակվի, սակագինը կբարձրանա օգոստոսի 1-ից»,-ասաց նա:

Հանրապետության հրապարակում քաղաքացիական անհնազանդության գործողությունները Սանասարյանը համարում է արդյունավետ և հաջողված: Նրա խոսքով՝ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունն այս պահին ավելի շատ պայքարում է ոստիկանությանն օրինական դաշտ տեղափոխելու համար:

«Ճիշտ է` մեր գերխնդիրը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկումն է, բայց այս պահին պայքարում ենք, որ ոստիկանությանը տեղափոխենք օրինական դաշտ: Մեր տված հարկերով աշխատող այստեղ այսքան ոստիկան չպետք է իրենց ուժերը վատնեն՝ անօրինական հրամաններ կատարելով»,-նշեց նա:

Դավիթ Սանասարյանը նաև նշեց, որ այսօր՝ հուլիսի 29-ին, «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը կրկին Հանրապետության հրապարակում անելու է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, եւ շարունակելու է այնքան, մինչև ոստիկանությունը թույլ տա իրենց նստացույց անել Հանրապետության հրապարակի կենտրոնում։

Նշենք, որ «Ոտքի Հայաստան» շարժումը հայտարարել է, որ հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում։ Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցներն իրազեկման ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի առաջին ալիքը նախաձեռնած եւ օրեր շարունակ նույն պահանջով Բաղրամյան պողոտան փակած «Ոչ թալանին» նախաձեռնությունը մերժել է նստացույցին միանալու առաջարկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ