News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի անունն են կրում ամբողջ աշխարհում գործող լյուքս դասի հյուրանոցներ, բայց նրա անունը նաեւ կապված է Trump Tower հյուրանոցի հետ. Ադրբեջանից կասկածելի գործընկերոջ հետ բիզնես, որին մեղադրում են պաշտոնեական դիրքն օգտագործելու մեջ՝ իր ընտանիքի հարստացման համար: Այս մասին ասված է motherjones.com կայքում հրապարակված հոդվածում:

Տրամպի ադրբեջանցի գործընկերը՝ Անար Մամադովը, 34-ամյա փլեյբոյ է, տրանսպորտի նախարարի որդին մի երկրի, որը համարվում է աշխարհում ամենից կոռումպացվածը: Հոդվածի հեղինակի խոսքով, Մամադովն Արեւմուտքում Ադրբեջանի վարկանիշի վերականգնման արշավ է սկսել՝ Վաշինգթոնում ամենից ազդեցիկ գործարարներին «գայթակղելու» ճանապարհով:

Ինչպես եւ շատ այլ դեպքերում, հյուրանոցը պատկանում է ոչ թե Տրամպին, այլ Garant ընկերությանը, որը ղեկավարում է Մամմադովը: Սակայն Տրամպն իր անունն օգտագործելու համար անցյալ տարի 2.5 մլն դոլար է ստացել:

Ըստ լուրերի, Մամադովի կարողությունը, որի ընտանիքը մտերիմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, գնահատվում է ավելի քան 1 մլրդ դոլար:

Հոդվածի համաձայն, Մամադովը, լինելով ադրբեջանա-ամերիկյան դաշինքի ղեկավար, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ամերիկյան քաղաքական գործիչների նկատմամբ, իսկ նրա կազմակերպությունն արդարադատության նախարարության կողմից գրանցված է որպես արտասահմանյան լոբբիստների խումբ: Անցյալ տարի Դաշինքն ավելի քան 2.8 մլն դոլար է ծախսել Կոնգրեսում եւ Պետքարտուղարությունում լոբբիստական գործունեության համար, ինչպես նաեւ շուրջ 500 հազար դոլար՝ կոնգրեսականների եւ պաշտոնյաների նկատմամբ ճնշում գործադրելու համար:

Մամմադովի անձնական կյանքը նույնպես գրավում է ադրբեջանական ընդդիմադիր մամուլի ուշադրությունը: Պարբերականներից մեկի համաձայն, 2010 թվականին նրան վտարել են ԱՄԷ-ից՝ Դուբայում աղմկոտ երեկույթի համար: Մեկ այլ նյութում հաղորդվում է, որ նա ավելի քան 1 մլն դոլար է վճարել ռեստորաններից մեկին արջ սպանելու համար՝ կենդանու մսից քյաբաբ համտեսելու համար:

Ամփոփելով՝ հոդվածի հեղինակը նշում է, որ Մամադովը չի պատասխանել հարցազրույցի մասին հարցմանը, ինչպես նաեւ ադրբեջանա-ամերիկյան դաշինքին ուղղված հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ