News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկել պահանջող «Ոտքի Հայաստան» շարժումը վաղը նոր մարտավարությամբ կսկսի գործել՝ անակնկալ մատուցելով ոստիկաններին եւ իշխանություններին: Այս մասին այսօր՝ հուլիսի 29–ին, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ասաց Հանրապետության հրապարակում արդեն երրորդ օրը շարունակվող նստացույցի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը։

Օսիպյանն ու Սանասարյանը բանավիճեցին, երբ փոխոստիկանապետը հերթական անգամ հայտարարեց, որ նստացույցն արտոնված չէ, իսկ ցուցարարների գործողությունները` անօրինական եւ անկազմակերպ։

«Տեսնում ենք էլի՝ ինչ եք կազմակերպել: Էս չի՞ ձեր կազմակերպածը: Եթե կազմակերպում եք, նորմալ կազմակերպեք»,- Դավիթ Սանասարյանին դիմեց փոխոստիկանապետը, ինչին նա պատասխանեց. «Վաղը կտեսնեք մեր կազմակերպածը, վաղը բոլորի համար անակնկալ ունենք»:

NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց, որ անակնկալը տեղի կունենա վաղը երեկոյան, նա այլ մանրամասներ չհայտնեց:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին Հանրապետության հրապարակում մոտ 50 ցուցարար է մասնակցում արդեն երրորդ օրն անցկացվող նստացույցին: Նրանք բաժանվել են երկու խմբի՝ հավաքվելով գորգի տարբեր կողմերում: Հանրապետության հրապարակում  մեծ թվով ոստիկաններ կան, որոնք հսկում են հետիոտնային անցումները, պատ կազմած հսկում են ոչ միայն ցուցարարներին, այլեւ Կառավարության շենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ