News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը չեղարկել պահանջով «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները քիչ առաջ կարողացան ճեղքել ոստիկանական պատը և մտնել Հանրապետության հրապարակի կենտրոնական` գորգի հատված:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները ուժ գործադրելով ակտիվիստներին դուրս բերեցին հրապարակի կենտրոնից։ Ակտիվիստները նաև փորձեցին նստել Վազգեն Սարգսյան-Նալբանդյան խաչմերուկում, սակայն ոստիկանները, գրկելով նրանց՝  դուրս բերեցին փողոցից:

Այս պահին  ոստիկանականները պատ կազմած կանգնել են Հանրապետության հրապարակի հարակից փողոցների անցումների մոտ: Նշենք, որ ակտիվիստները անընդհատ փոձում են նստել Հանրապեության հրապարակի հարակից փողոցներում, սակայն ոստիկանները նրանց արագ հեռացնում են:

Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Արդեն երեք օր հրապարակում անցկացվող ակցիաների նպատակն է հնարավորություն ստանալ նախապես հայտարարված 72–ժամյա նստացույցն անել Հանրապետության հրապարակի գորգի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ