News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով Երեւանի Հանրապետության հրապարակում նստացույց անող «Ոտքի՛, Հայաստան» շարժման խորհուրդը քիչ առաջ հրապարակում հանդես եկավ հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:

«ՀՀ ոստիկանությունը շարունակում է խոչընդոտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Հանրապետության հրապարակի կենտրոնում նստացույցի անցկացմանը: Ոստիկանությունը կենդանի պատնեշ ստեղծելով՝ փորձում է ֆիզիկապես արգելել «Հավաքների ազատության» մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն նախաձեռնված խաղաղ հավաքը:

Ոստիկանության ապօրինի գործողության ժամանակ հերթական անգամ անհամաչափ ուժ կիրառելու արդյունքում քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը ստացավ մեջքի վնասվածքներ եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Ոտքի՛, Հայաստան» շարժման խորհուրդը դատապարտում է Ոստիկանության անօրինական գործողությունները եւ պատկան մարմինների անգործությունը, որի հետեւանքով ոտնահարված է քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը եւ նրանց առողջությանը պատճառվում է վնաս:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ոստիկանությանը՝ փորձել օրենքին համաձայն, վերացնել Հանրապետության հրապարակի կենտրոնն արգելափակող պատնեշը եւ ցուցաբերել օրենքով սահմանված աջակցություն խաղաղ նստացույցի անցկացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ