News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ.

Արդյոք դոլարի արժեւորումը դեռ կշարունակվի՞: Շատերը նշում են, որ այն պետք է հասցնել 520-530 դրամի: Որքանո՞վ են նման տեսակետները հիմնավոր։

Ես ինքս էլ կանխատեսում եմ մոտավորապես 500 դրամի հասցնելու միտում, որովհետեւ մենք լսում ենք պահուստային համակարգի նախագահ Ջենեթ Ելենի հայտարարությունները. խոսակցություններ են գնում, որ սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, այնուամենայնիվ, հնարավոր է՝ ԱՄՆ-ում տոկոսադրույքները բարձրացվեն։ Հիմա դրանք զրոյական մակարդակի վրա են, քանի որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը 0-0,25 տոկոսով է բանկերին ֆինանսավորում, այսինքն՝ ձրի գումար է տալիս նրանց այնքան, որքան անհրաժեշտ է, եթե այդ տոկոսադրույքները բարձրացնեն 0,5-ի, սա կազդի ամբողջ աշխարհում դոլարի արժեւորման վրա։ Այս քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ հետաձգվում է։ Նրանք վարում են Եվրոպային հակառակ քաղաքականություն։ Մինչեւ 2014-ի հոկտեմբեր իրենք ամսական մոտ 85 միլիարդ ԱՄՆ դոլար էին գցում շրջանառության մեջ, իսկ հիմա Եվրոպան է տպում, իրենք են դադարեցրել։ Եվ այդ հակառակ քաղաքականությունը տանելու է կոնկրետ դոլարի արժեւորման, որը Հայաստանի տնտեսության համար լի է մի շարք ռիսկերով։

Դուք խոսեցիք նաեւ նավթի գների անկման մասին։ Դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ մեր տնտեսությունը մեծ չափով կախված է ռուսական տնտեսությունից։

Նավթի գների անկումն ուղղակի ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա։ Նավթի գների անկման արդյունքում եթե բենզինի գինն իջնի, դա տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա։ Իսկ եթե անուղղակի ազդեցությունը դիտարկենք, ապա Հայաստանը Ռուսաստանից տարեկան ստանում է երկու մլրդ դոլարից ավելի տրանսֆերտներ։ ՌԴ տնտեսության մեջ տեղի ունեցող ցանկացած նման շոկ ստիպում է, որ Հայաստան տրանսֆերտ ուղարկող հայերը չունենան բարձր եկամուտներ։ Իմ կանխատեսումներով՝ մոտ 800 մլն դոլարից մինչեւ մեկ մլրդ դոլարի չափով տրանսֆերտներ կկրճատվեն։ Իսկ նման կրճատումը լուրջ հարված է Հայաստանի տնտեսությանը, որովհետեւ մեր ՀՆԱ-ն ընդամենը 10 մլրդ դոլար է, որից 2 մլրդ-ն էլ ձեւավորվում է ուղարկված մասնավոր տրանսֆերտներից։ Այսինքն՝ 20 տոկոսի չափով մենք կախված ենք Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներից։ Ու եթե հիմա նման շոկ է տեղի ունենում ՌԴ-ում, այնտեղ աշխատողները չեն կարողանում այլեւս նման քանակությամբ գումար ուղարկել Հայաստան։

Այս պահի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, մոտ 40 տոկոսով կրճատվել են տրանսֆերտները, եւ եթե այդ միտումը շարունակվի, մեր տնտեսությունը կզրկվի ֆինանսական ռեսուրսներից։ Այսինքն՝ մենք ընկնում ենք ավելի խորը ճգնաժամային երեւույթների մեջ, եւ այն կանխատեսումները, թե 0 տոկոս աճ ենք ունենալու, հիմա էլ պաշտոնապես հայտարարում են 1 տոկոս տնտեսական աճի մասին, իրականանում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ