Ամերիկյան Facebook ինտերնետ-ընկերության եկամուտները այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել են 4,04 մլրդ դոլար: Այս մասին նշվում է ընկերության եռամսյակային զեկույցում: Այս արդյունքը գերազանցում է անկախ վերլուծաբանների կանխատեսումները, որոնք սոցիալական ցանցի եկամուտները կանխատեսում էին 3,99 մլրդ դոլարի չափով:
Facebook-ի օգտատերերի թիվը աճել է 13 տոկոսով եւ հասել 1,49 մլրդ-ի: Ամեն օր սոցիալական ցանցից ակտիվորեն օգտվում է 968 մլն մարդ ողջ աշխարհում: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17 տոկոսով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Facebook-ի ընդհանուր կորպորատիվ արժեքը անցնում է 250 մլրդ դոլարից: