News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անգլազելու գրականության ոլորտի Բուքերյան մրցանակի կազմակերպչական  հանձնաժողովը հրապարակել է գրողների long list-ը (երկար ցանկ), որոնց գրքերը հավակնում են 2015թ. ստանալ այդ մրցանակը։

Ընդհանուր առմամբ այդ ցուցակում հայտնվելուն հավակնում էր 156 հեղինակ, որոնցից ժյուրին ընտրել է 13-ին՝ նշելով, որ long list-ը կարող էր 2 անգամ երկար լինել, սակայն 5 մրցավարների միջեւ երկարատաեւ քննարկումներից հետո կրճատվել է, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Ցուցակում հայտնվել են Էնն Էնրայթը, Մարլոն Ջեյմսը, Թոմ Մաքարթնին, Էնդրյու Օ’Հեգանը, Սանջիվ Սահոթան, Լայլա Լալամին, Մերիլին Ռոբինսոնը, Էն Թայլերը, Հանյա Յանագիհարան, Շիղոզի Օբիոման, Աննա Սմեյլը եւ Անուրադհա Ռոյը։ Մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ