News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ծայրահեղական խմբավորումները նոր ահաբեկչություններն են նախատեսում ԱՄՆ քաղաքացիների ու շահերի դեմ արտասահմանում, այդ թվում Եվրոպայում: Այս մասին նախազգուշացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հիշեցնելով, որ նախորդ տարվա օգոստոսից ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները Սիրիայում եւ Իրաքում ռազմաօդային գործողություն են իրականացնում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ:

«Ստացվող տեղեկատվությունը վկայում է այն մասին, ո «Իսլամական պետությունը», «Ալ Կաիդան» եւ նրանց հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորումները շարունակում են ահաբեկչական հարձակումներ պլանավորել ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների շահերի դեմ Եվրոպայում»,-ասված է պետքարտուղարության զգուշացման մեջ:

Գլոբալ ահաբեկչական սպառնալիքի մասին նախորդ նախազգուշացումը ԱՄՆ իշխանությունները տարածել էին այս տարվա հունվարի սկզբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ