News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի կին պատգամավորները երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առնըչից պահանջել են ներողություն խնդրել այն բանի համար, որ նա, հուլիսի 28-ի ելույթի ժամանակ դիմելով Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության պատգամավորին, ասել էր. «Դուք կին եք եւ պետք է լռեք»։

Նրա խոսքն ուղղված էր պատգամավոր Նուրսել Այդողանին, որը փորձում էր վիճաբանել փոխվարչապետի հետ։

Փոխվարչապետի դիտարկումը սուր քննադատություն է առաջ բերել։ Նրանից պահանջում են ներողություն խնդրել։

Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Այլին Նազլյաքի խոսքով՝ Առընչն ուղղակի բարձրաձայն ասել է այն, ինչ իրականում մտածում է։ «Պատգամավորը կարող էր խոսել, եթե տղամարդ լինել»,- գրել է նա իր Թվիթերում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ինքը՝ Առընչը, հայտարարել է, որ իր դիտարկումն ընդամենն ուղղված էր խորհրդարանում  կարգ պահպանելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ