News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները իրենց մտահոգությունն են հայտնել պաղեստինյան օկուպացված տարածքներում հրեաների համար մոտ 300 նոր տուն կառուցելու՝ Իսրայելի կառավարության որոշման կապակցությամբ։

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասված է, որ Վաշինգթոնն առաջվա պես այս շինությունները համարում է ապօրինի ու վճռականորեն դեմ է Հորդանանի արեւմտյան ափին ու Արեւելյան Երուսաղեմում դրանց շինարարությունը շարունակելուն։

Ամերիկյան գերատեսչությունում համարում են, որ այս տարածքներում հրեական բնակավայրերի ընդլայնումը կխոչընդոտի բանակցությունների միջոցով իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ՝ չորեքշաբթի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ երկրի կառավարությունը որոշել է 300  տուն կառուցել Հորդանան գետի Արեւմտյան ափին՝ Բեյթ ԷԼյ հրեական բնակավայրում։

Ավելի վաղ այս տարածքում հրեական իշխանությունները դատարանի որոշումով ապամոնտաժել էին երկու բնակելի տուն, որոնք, ինչպես հայտում էին , ապօրինի են եղել կառուցված պաղեստինցիներին պատկանող տարածքներում։

Պաղեստինի իշխանությունները ավանդաբար դեմ են արտահայտվում նման շինարարությանը՝  անվանելով այն ապօրինի ու խաղաղ կարգավորման գործընթացին խոչընդոտող։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Ամենաշատ